«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Արա Վարդանյանի ազատ արձակվելու որոշման դեմ ՀՀ դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացվել։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Արա Վարդանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, «Համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։ Մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։