Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանն (նստավայրը` Դամասկոս) իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին (Abdullah II of Jordan)։ Հանձնման արարողությունը տեղի է ունեցել Հորդանանի Թագավորական ընդունելությունների պալատում:

Արարողությունից հետո ՀՀ նորանշանակ դեսպանը ծաղկեպսակներ է զետեղել Հաշիմյան թագավորների ընտանեկան դամբարանում և գրառում կատարել պատվո հյուրերի մատյանում։