Bugatti-ն ներկայացրել է Chiron-Pur Sport հիպերքարի նոր «դրայվերական» տարբերակը։ Ավտոմեքենան կթողարկեն սահմանափակ թվով՝ 16 օրինակ։ Յուրաքանչյուր մեքենայի արժեքը կկազմի 3,2 մլն եվրո, հայտնում է Motor-ը։

Նորույթի համար բարելավել են աերոդինամիկան, նվազեցրել քաշը եւ բարելավել քաշի բաշխումը սռնիների վրա։ Հիպերքարը հագեցած է նույն ութլիտրանոց W16 շարժիչով, որը 1500 ձիաուժ է զարգացնում։ Սակայն Pur Sport-ի համար շարժիչի «կարմիր գոտին» րոպեում 200 պտույտով առաջ են մղել։

Ավտոմեքենան ունի նոր բամպեր՝ մեծացած օդամղիչներով եւ ռադիատորի մեծ ցանցով։ Նաեւ հետեւից նորույթը կարելի է տարբերել արտանետող խողովակով, որը տպված է տիտանից՝ 3D-պրինտերով։