Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 4-ին, շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։

Այս դատական նիստին շարունակվում է գործով վկաների հարցաքննությունը։

Այսօր հարցաքննվելու են նույն գործի անջատված մասով նախկինում ամբաստանյալ այս գործով որպես վկա Թորոս Թորոսյանը, Էդգար Սողոմոնյանը եւ որպես վկա ճանաչված Հայկազ Մուրադյանը։

Նշենք, որ հարցաքննվել է գործով վկա ոստիկան Խաչատուր Մուրադյանը։ Նախորդ դատական նիստին հարցաքննվել են գործով տուժող Գագիկ Մկրտչյանին բուժօգնություն ցուցաբերած հիվանդանոցի բուժաշխատողները։

Նախորդ դատական նիստին դատարանը քննում էր նախորդ նիստերին ներկայացրած այն միջնորդություններին, որոնց դատարանը չի անդրադարձել։ Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: