Հրաժարականները եւ կադրային փոփոխությունները կոչված են բարելավելու բանակի իրավիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Պատասխանելով վերջին միջադեպերի հետ կապված հրաժարականների մասին հարցին՝ նախարարը հույս հայտնեց, որ դրանք հնարավորություն կտան որակապես բարելավել իրավիճակը: