Հայկական կողմն ուշադիր հետեւում է Մերձավոր Արեւելքի պրոցեսներին եւ կապի մեջ է իր գործընկերների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ  Դավթյանը:

«Մերձավոր Արեւելքի իրավիճակը շատ կարեւոր է մեզ համար: Մենք ուշադիր հետեւում ենք պրոցեսներին եւ կապի մեջ ենք մեր գործընկերների, մասնավորապես Ռուսաստանի հետ, եւ առաջին ձեռքից ստանում ենք լիարժեք տեղեկություն»,- ասաց ԳՇ պետը:

Ինչ վերաբերում է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությանը, ապա, Դավթյանի խոսքով, այն բնական ռեժիմով աշխատում է: Եվ եթե խնդիրներ առաջանան, ապա պատրաստ են օպերատիվորեն արձագանքել: Այժմ բարձր վտանգի մասին տեղեկություն չկա՝ պարզաբանեց Դավթյանը: