Բանակում միջադեպերի կրճատման համար անհրաժեշտ է շարունակել աշխատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Ի պատասխան միջին օղակի սպաների սոցիալական ապահովման մասին հարցին՝ ԳՇ պետը շեշտեց, որ հարցը չափազանց կարեւոր է, սակայն դա Գլխավոր շտաբի իրավասության մեջ չի մտնում: ԳՇ-ն հարցը եւ առաջարկները կհացեագրի Պաշտպանության նախարարությանը, վերջինն իր հերթին՝ Կառավարությանը:

«Կա հարցի կարեւորության ընկալում: Գործադիր իշխանության կողմից արդեն նախաձեռնված եւ ծրագրված քայլերը կարեւոր նշանակություն կունենան»,- նշեց Դավթյանը: