Դեմարշ անել ինչ-որ անձի, պետական այլ կառույցի նկատմամբ, այդ մոտեցումով դու ուղղակի չես կարող աշխատել: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը՝ անդրադառնալով իր եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերություններին:

«Սրանք պետական ինստիտուտներ են, որոնք պարտավոր են իրար հետ համագործակցել՝ անկախ նրանից, թե միջանձնային հարաբերություններում իրար սիրում են, թե ոչ: Մեր հարաբերությունները հիմա աշխատանքային են»:

Հարցին, թե արդյոք իր նկատմամբ քրգործի հարուցումը կամ ունի սպասվող հանրաքվեին ունեցած դիրքորոշման հետ, Աբովյանի քաղաքապետը նշեց, որ չի ցանկանում այս ամենին քաղաքական ենթատեքստ հաղորդել. «Ես կարծում եմ, որ սա թյուրիմացության արդյունք է: Վստահ եմ, որ այս գործն անգամ դատաքննության փուլ չի մտնի»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Մուլտի գրուպ»-ի կողմից կառուցվող այս շենքերից որոշները, որոնք կառուցված են համայնքային հողերի վրա,  քանդվեն, քաղաքապետը պատասխանեց, որ շենքը քանդվում է այն դեպքում, երբ կա հանրային շահի հետ բախում, իսկ այստեղ այդ խնդիրը չկա: Նա ընդգծեց, որ իրենք մտադիր են ինքնակամ կառուցված շինությունների օրինականցում իրականացնել:

«Կառուցապատողը բազմիցս հայտարարել է, որ այս բնակարանների կառուցումը սոցիալական ծրագիր է: Բնակարանների մեկ քմ-ն մոտ 350 դոլար է, ինչն աննախադեպ է: Բնակարանները կտրամադրվեն երիտասարդ ընտանիքներին: Որոշում կայացնել եւ քանդել այս շենքերը, մենք դրան չենք գնա: Ես վստահ եմ, որ կառուցապատողը չի դադարեցնի այս ծրագիրը: Այստեղ նախատեսվում է նաեւ համայնքային մանկապարտեզի կառուցում, շինաշխատանքներն այս տարի կմեկնարկեն: