Շաբաթ Թուրքիայի ռեժիմի կողմից աջակցություն ստացող ահաբեկչական խմբերը շարունակել են խախտել ավելի վաղ ստորագրված հրադադարի ռեժիմը, գրում է ՍԱՆԱ-ն:

Գործակալությունը նշում է, որ վերջին օրվա ընթացքում հրադադարի ռեժիմն ահաբեկիչների կողմից խախտվել է 19 անգամ: Այդ տեղեկատվությունը հաստատել է համակարգման ռուսական կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուրավլյովը:

Իդլիբում գործակալության թղթակիցը հայտնել է, որ շաբաթ առավոտյան ահաբեկիչներն արձակել են 4 արկ Իդլիբում Հազարեն եւ Ալ Դար Ալ Քաբերա գյուղերի ուղղությամբ:

Նշվում է, որ այդ տարածքում սիրիական բանակի գործող ստորաբաժանումները պատասխանել են հրադադարի խախտմանը պատշաճ ձեւով: