«Աշ Շաբաբ» իսլամական ահաբեկչական խմբավորման առաջնորդ Բաշիր Մոհամեդ Քորգաբը ոչնչացվել է Սոմալիում ավիահարվածի արդյունքում, հաղորդում է BBC News-ը:

2008 թվականին ԱՄՆ-ը 5 մլն դոլարի չափով պարգեւատրում էր խոստացել Քորգաբի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար:

Սոմալիի ԶԼՄ-ները հայտնել են, որ Քորգաբը ոչնչացվել է փետրվարի 22-ին Սակով շրջանում ամերիկյան եւ սոմալիական ԶՈՒ համատեղ գործողության արդյունքում, սակայն չի հաղորդվում՝ ինչու է այդ մասին հայտնի դարձել միայն այժմ:

Վաշինգտոնը դեռեւս չի մեկնաբանում ահաբեկիչների առաջնորդի մահվան մասին տեղեկատվությունը: Նրա մահվան փաստը հաստատել է դեռ միայն նրա ընտանիքը:

Քորգաբը մեղադրվում էր Քենիայում ռազմաբազաների վրա բազմաթիվ հարձակումների եւ մարտական գործողությունների մեջ: