Նիկոլ Փաշինյանը իր վրայից մեղքը բարդում է ՀՀ երկրորդ նախագա Ռոբերտ Քոչարյանի վրա: Այս մասին այսօր` մարտի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Մարտի 1-ի գործը շինծու է եւ եւ բացառապես կախված է  նրանից, թե ինչքան Նիկոլ Փաշինյանը կկարողանա ձգել եւ պահել Ռոբերտ Քոչարյանին  բանտարկության մեջ: Որովհետեւ էդ ամբաստանյալի աթոռին պետք է նստած լինեն Նիկոլ Փաշինյանը, նահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, ովքեր որ հրահրեցին էդ անկարգությունները Երեւանում, ովքեր որ փորձեցին սրել, ագրեսիվացնել էն մասսային, որպեսզի էդ ազնիվ, լավ մղումներով ժողովուրդը հունից դուրս գա եւ մենք  ունենանք լուրջ կոնֆլիկտներ: Ու էսօրվա դրությամբ մեղադրել Ռոբերտ Քոչարյանին տրիվիալ մի իրավիճակ է տեղի ունենում` Նիկոլ Փաշինյանը իր վրայից մեղքը բարդում է Քոչարյանի վրա եւ պատրաստ են հասնել մի իրավիճակի, որ մարդը դառնա անդամալույծ, նոր ազատ արձակեն»,-ասաց Մադաթյանը:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ նշեց, որ Քոչարյանի  դատավարությունը կշարոնակվի այնքան ժամանակ քանի Նիկոլ Փաշինյանը իշխանություն է:

«Այնքան մարդ է կանչված որպես վկա, որ սովորական ընթացքի դեպքում էլ դա մոտավորապես 5 տարի կտեւի»,- ասաց նա: