McLaren-ի Special Operations ստորաբաժանումը ներկայացրել է հատուկ եռագույն սրահով եւ հատուկ կահավորանքով GT սուպերքարը։ Մեքենան ներկել են կանաչի երեք երանգներով, եւ հատուկ լաքի շերտերը քսելու տեխնոլոգիայի միջոցով գույնը տարբեր կերպ է ընկալվում՝ կախված նայելու անկյունից եւ լուսավորությունիցմ հայտնում է Motor-ը։

Բաց կանաչից մուգ կանաչին անցնելու միջոցով քամելեոն-գույնի էֆեկտ ստանալու համար McLaren-ի մասնագետները ստիպված են եղել թափքը ներկելու վրա 430 ժամ ծախսել։

Ավտոմեքենայի սրահը McLaren-ի մոդելներում առաջին անգամ պատված է բնական քաշմիրով, անտրացիտային, մուգ եւ դափնեկանաչ կաշվով։

Ավտոմեքենան 100 կմ/ժ արագությունը 3,2 վայրկյանում է հավաքում, մինչեւ 200կմ/ժ-ը՝ 9 վայրկյանում։