Եթե մինչեւ գոնե մայիս ամիսը Ամուլսարի հանքը չշահագործվի, ճանապարհները չբացվեն, ապա Գորայք խշորացված համայնքը, Զառիթոփ խոշորացված համայնքը  եւ Ջերմուկ խոշորացված համայնքը մեծ բյուջետային կորուստներ են ունենալու: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գորայքի նախկին համայնքապետ Առուստամ Առուստամյանը:

Նրա խոսքով, Գորայքի խոշորացումը կատարվել է Ամուլսարի կողմից տրվող վարձավճարների հաշվին, շուրջ 121 մլն դրամ. «Մեր համայնքի բյուջեի հիմնական միջոցները եղել են «Լիդիան Արմենիայի» կողմից տրված հողի վարձավճարները: Դրանց շնորհիվ մենք կարողանում ենք համայնքի 4 բնակավայրերը բերել այն վիճակի, որ ցանկալի լինի ժողովրդի համար: Վարչապետն էլ աշնան այցելեց մեր համայքններ եւ բազմիցս շեշտեց, որ չունեն հիմնավոր պատճառ հանքը չշահագործելու: Նա հորդորեց բացել ապօրինի փակված ճանապարհները, բայց մինչեւ հիմա սայլը տեղից չի շարժվել»,-ասաց նախկին համայնքապետը՝ հավելելով, որ հանքի չգործելու հետեւանքով արտագաղթ է տեղի ունենում գյուղերից:

Գնդեւազի բնակիչ Աննա Ներսիսյանն էլ նշեց, որ իրենց համայնքից մշտական հեռացել է 6, իսկ ժամանակավոր՝ 75 մարդ: