Վերաքննիչ քրեական դատարանում՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորման դեմ պաշտպանների բողոքի բուն քննությունը:

NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ միջնորդության քննությունը կշարունակվի վաղը։ Նիստը հետաձգվել է աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված։

Նշենք, որ Թավադյանի գործով նախաքննությունն ավարտվել է, դեռեւս մեղադրական եզրակացությունը չի կազմվել։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։

Նրան կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով: