Ինչպե՞ս է «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ն աջակցելու Թուրքիային` հաշվի առնելով, որ կազմակերպությունը ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի կողմից, որը վերջերս աջակցություն է հայտնել Անկարայի գործողություններին Սիրիայում: Այս հարցը հնչեցվել է դահլիճից, որտեղ այսօր` մարտի 11-ին, անցկացվում է «Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության իրականացման մասով քաղաքացիական հասարակության մոնիտորինգ» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը:

Միջոցառման մասնակիցները, այդ թվում նաեւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, հրաժարվեցին պատասխանել այս հարցին:

Հիշեցնենք, որ վերջերս Զորջ Սորոսը Եվրոպային կոչ էր արել կանգնել Թուրքիայի կողքին «Սիրիայում Պուտինի պատերազմական հանցագործությունների» հարցում: