ՌԴ խորհրդարանի Վերին պալատը հավանություն է տվել Սահմանադրության փոփոխություններին մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ փոփոխությունները երրորդ՝ վերջնական ընթերցմամբ, ընդունել է Պետդուման, հաղորդում է Meduza-ն:

Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ծրագրերի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր հունվարի կեսերին Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում: Խոսքը, մասնավորապես, այն մասին էր, որպեսզի նախագահի լիազորությունների մի մասը վերաբաշխվի հօգուտ խորհրդարանի, մասնավորապես, կառավարության ձեւավորման ժամանակ: Առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունվել է հունվարի 23-ին:

Երկրորդ ըներցմամբ քննարկումը տեղի է ունեցել մարտի 10-ին: Քննարկումից առաջ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել էր, որպեսզի գործող նախագահի համար հիմնական օրենքի նոր խմբագրման ուժի մեջ մտնելուց հետո զրոյանան նախագահական ժամկետները: Պուտինը համաձայնել է պայմանով, որ նման փոփոխությունը հավանության կարժանանա Սահմանադրական դատարանի կողմից:

Այն բանից հետո, երբ դրանք հավանություն կստանան խորհրդարանի վերին պալատի կողմից, ենթադրվում է համառուսական քվեարկություն անցկացնել, որը նշանակվել է ապրիլի 22-ին: