Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն մարտի 3-5-ին նիստ է անցկացրել, որի ժամանակ գնահատել է Հայաստանի կողմից ՄԻԵԴ որոշումների իրականացումը 2 կոնկրետ գործով՝ Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի եւ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի:

Ինչ վերաբերում է առաջին գործին, ապա որոշվել է վերսկսել ներկայիս գործի վերանայումը 2020 թվականին նիստերից մեկում:

Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Կոմիտեում նշել են, որ այդ խմբի բոլոր գործերի համար որոշիչ նշանակություն ունի, որպեսզի խուսափեն հնարավոր իրավախախտումներից եւ ապահովեն ապացույցները:

Նրանք հետաքրքրությամբ նշել են քննչական միջոցառումները, որոնք ընդունվել են Այվազյանի գործով, եւ համարել, որ ոչ մի միջոց ձեռնարկել հնարավոր չէ: Հետեւաբար, որոշվել է այդ կոնկրետ դեպքում դադարեցնել վերահսկողությունը:

ԵԽ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է արել ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ բացահայտելու համար Գուլյանի մահվան հանգամանքներն ու պատասխանատվության ենթարկելու մեղավորներին:

Կոմիտեն հետաքրքրությամբ նշել է իշխանությունների մտադրությունը՝ կապված ոստիկանական տարածքներում աուդիո- եւ տեսանկարահանող սարքերի տեղադրման հետ, եւ կոչ արել նախատեսված ժամկետում ավարտին հասցնել այդ միջոցները: Նրանք նաեւ կոչ են արել առանց հետագա ձգձգման ընդունել նոր քրեակատարողական օրենսգիրքը, որը պարունակում է լրացուցիչ դատավարական երաշխիքներ կոշտ վերաբերմունքի նկատմամբ: