Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմայով կառավարությունում կայացած արտահերթ նիստին։

«Այդ ընթացքում՝ մարտի 18–ին, 19–ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք այդ թեմային և եթե անհրաժեշտություն լինի, կրկին կերկարաձգենք»,– ասաց նա։

«Մեր որոշման տրամաբանությունը հետեւյալն է, որ այն դեպքերում, երբ կա որոշակի պարտադրանք եւ այդպիսի պարտադրանքով ամենամեծ համակարգը կրթական համակարգն է, մենք իրենց պարագայում մարդկանց ազատենք այդ պարտադրանքից, իսկ մյուս դեպքերում, երբմարդկանց գնալու որեւէ պարտադրանք չկա, այդ դեպքերի համար մարդկանց կոչ անենք հնարավորինս ուշադիր լինեն, հնարավորինս խուսափեն այդպիսի միջոցառումներ նման միջոցառումներ կազմակերպելուց, դրանց մասնակցելուց»,-ընդգծեց Փաինյանը: