Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Նրա խոսքով՝ նոր էսկալացիան հնարավոր՝ հաշվի առնելով նավթի գների անկման պատճառով Ադրբեջանի տնտեսական ծանր իրավիճակը: Նրա կարծիքով՝ դա Բաքվին կարող է հրահրել նոր սադրանքի, որի նպատակը կլինի հասարակության ուշադրության շեղումը:

«Սակայն չնայած նույնիսկ Ադրբեջանի կողմից նոր սպառազինության գնմանը՝ Ադրբեջանը նախկինի պես չի կարողանում հասնել հայկական կողմի նկատմամբ գերակայության իր նպատակներին»,- պարզաբանեց փորձագետը՝ նկատելով, որ հենց այդ պատճառով է Բաքուն շարունակում մասնակցել բանակցային գործընթացին: