Մարտի 14-ին Վրաստանը փակում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանը 10 օրով: Այդ մասին ասվում է կառավարության վարչակազմի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:

Սահմանները փակելու մասին որոշումն ընդունվել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հեռախոսազրույցից հետո: