ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր դեղատների, ինչպես նաև արտադրող և ներմուծող ընկերությունների հետ և պարբերաբար իրականացնում է բժշկական դիմակների և հակամանրէային ախտահանիչ նյութերի պաշարների և գների մշտադիտարկման աշխատանքներ: Այս պահին ընդհանուր առմամբ հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից։

«Տեղեկացնում ենք նաև, որ արտադրողների կողմից հակամանրէային ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացվել:

Տեղական արտադրողներն են՝

 «Արթ կոսմետիկս» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Lina,

 «Արսանիտ» ՍՊԸ՝ ապրանքանիշը՝ Ալկոգել,

 «Էկոֆորմ» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Mister Jin

Ինչ վերաբերվում է բժշկական դիմակներին՝ հայտնում ենք, որ համաձայն տնտեսավարողների ներկայացրած տվյալների՝ հանրապետությունում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ: Այս ընթացքում ստեղծվել են նաև դիմակների տեղական արտադրություններ, սակայն արտանդրանքի քանակը փոքր է»: