Ժամեր առաջ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երեւան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

«Բոլոր ուղեւորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր. նրանք գտնվելու են 14–օրյա կարանտինում»,-ասված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երեւանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երեւան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող եւ հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։