Երկրում կա 360 հատ արհեստական շնչառության ապարատ, 15 հատ էս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում պատրաստած ունենք: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարող է էն ծավալի ճգնաժամ լինի, որ պարզվի, որ 100 հատն էլ հերիք չի: Մենք էս պահին չունեն այդպիսի իրավիճակ, կորոնավիրուսով վարակվածներից ընդամենը երկու հոգի է թոքաբորբ տանում: Մինչեւ հիմա մենք չենք լսել, որ կա թոքային ապարատի պրոբլեմ: Բայց Իտալիայում այդ խնդիրը կա, ո՞վ կարող էր կանխատեսել, որ այդ երկրում 21 հազար հիվանդ է առաջանալու, հազաավոր մահեր են լինելու: Ճգնաժամը հենց նրանով է ճգնաժամ, որ ինքն անկանխատեսելի է: Հիմա ոչ ոք չի կարող ասել, այդ 360 հատ սարքը Հայաստանի համար բավարար է, թե ոչ»,-ասաց նա: