Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության  դեպք է գրանցվել: Այս մասին ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սկսեմ վատ լուրերից`այսօր 15 նոր դեպք ենք ունեցել, 5-ը Էջմիածին եւ վստահ չեմ, ոնց որ Չարենցավանում էլ  նոր դեպք ունենք եւ սա ցույց է  տալիս, որ արտակարգ դրությունը ադեկվատ որոշում է»,- ասաց նա` նշելով, որ կարգելվի 20 հոգուց ավելի հավաքների անցկացումը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 45 դեպք:

Այսօր ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել: