ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահամանել Իրանի դեմ եւ կոչ է արել Իսլամական Հանրապետությանը ազատ արձակել կալանավորված ամերիկացիներին, հայտնում է AP-ը։

Իրանը դիտարկում է ԱՄՆ մի քանի քաղաքացիներին ազատելու հնարավորությունը, մամուլի ասուլիսում հայտնել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հասկացնելով, որ Վաշինգտոնը կշարունակի առավելագույն ճնշումների իր քաղաքականությունը, որպեսզի Իրանին զրկի նավթ արտահանելու հնարավորությունից։

Նա հայտնել է, որ պետքարտուղարությունը «սեւ ցուցակի» մեջ է ընդգրկել Հարավային Աֆրիկայում, Հոնկոնգում եւ Չինաստանում գտնվող ինը հաստատությունների, ինչպես նաեւ իրանցի մասնավոր անձանց՝ իրանական նավթաքիմիական ապրանքների առեւտրի «զգալի գործարքների համար»։

Բացի այդ, ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ «սեւ ցուցակում» կավելացնի վեց մարդու, այդ թվում՝ հինգ իրանցի միջուկագետ-գիտնականների, եւ 18 ընկերությունների՝ Իրանի միջուկային ծրագրին, Պակիստանի չպաշտպանված միջուկային եւ հրթիռային ծրագրերին եւ ռուսական ռազմական արդիականացման ջանքերին օգնելու համար։

Չնշելով ընկերությունների անունները՝ առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ դրանցից մեկը Իրանում է, երկուսը՝ Չինաստանում, ինը՝ Պակիստանում եւ հինգը՝ ԱՄԷ-ում։ ԱՄՆ-ը կսահմանափակի որոշակի ապրանքների արտահանումը նրանց համար։