4,5 ամյա Անգելինան, ով օրեր առաջ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի բարդ վիրահատության էր ենթարկվել, այսօր մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում երեխային «արհեստական ձախ փորոք» կոչվող սարք էին տեղադրել:

Վիրահատությունն անցկացրել են հայտնի սրտավիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ինչպես նաեւ Գագիկ Հեբոյանն՝ իր գործընկերների հետ:

Վիրահատությունն արժեցել էր 100 000 դոլար, այդ գումարի 70%-ը հավաքվել էր 2 օրում: Մյուս 30%-ը վճարվել էր պետբյուջեից:

Նշենք, որ այսօր բարեգործական նախաձեռնությունների հեղինակ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Անգելինայի մահվան մասին. «Մեր Անգելինան գնաց հրեշտակների մոտ, պուճուրը լքեց մեզ։ Բոլորիս մեծ համբերություն»։