Ամեն տարի մարտի 20-ին կամ 21-ին (երբեմն՝ մարտի 19-ին) նշվում է Աստղագիտության միջազգային օրը (International Astrology Day): Այն նշվում է գարնանային գիշերահավասարի օրը: Բնության բացառիկ երեւույթի այդ օրը սկսվում է աստղային նոր տարին:

Ավելի քան 10 տարի առաջ արեւմտյան աստղագետներն առաջարկել են այդ օրը նշել հենց մարտի 20-ին՝ աստղային տարվա առաջին օրը, երբ արեւը մտնում է Խոյ նշանի մեջ: Հետաքրքիր է, որ Հյուսիսային կիսագնդում նշվում է Գարնանային գիշերահավասարի օրը, իսկ Հարավայինում՝ Աշնանային գիշերահավասարի:

Աստղագիտություն (հին հունարեն astro՝ աստղ եւ logos՝ միտք, գիտություն բառերից) են կոչում երկրի եւ մարդկանց վրա աստղերի ազդեցության ուսումնասիրման մասին գիտությունը: Մեր օրերում այդ գիտության հայտնիությունն օրեցօր աճում է: