Թուրքիայում ոստիկանությունը խոշոր գործողություն է իրականացնում կեղծված սպիրտի հետեւանքով արդեն 20 զոհերի հետ կապված մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ։

Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները այցելել են ալկոհոլային թւոնավորմմաբ հիվանդանոց տեղափոխվածներին եւ հարցաքննության ժամանակ պարզել, որ նրանք բոլորը խմել են 96 տոկոսանոց սպիրտ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։  Ոմանք նշել են, որ նաեւ մարմնին են քսել խմելուց առաջ։

Ոստիկանները պարզել են, որ 34 թունավորվածների մեծ մասը թուրքմեններ են, ովքեր ապրում են Ստամբուլի Բայազետ թաղամասում եւ գնել են կեղծված սպիրտ, ինչն էլ հանդիսացել է թունավորման եւ 20 մահի պատճառ։

Դեպքի հետ կապված ձերբակալվել են թուրքմեններին սպիրտ վաճառած 11 անձ։