Հայաստանում գործող մշակութային կառույցները փակ դռներն այցելուների առջեւ բացել են վիրտուալ տիրույթում: Այս մասին հայտնում է կառավարության ֆեյսբուքյան էջը, որտեղ նաեւ տեսանյութ է հրապարակվել:

«#Տանըմնա, #ԹանգարանըԿգաՏուն, #ՏնիցԹանգարան հեշթեգներով գործող մշակութային կառույցներն արագ ինքնակազմակերպվել են եւ իրենց փակ դռները բացել են արդեն վիրտուալ տիրույթում:

360 Stories կայքում հայկական մոտ 30 թանգարանով հնարավոր է շրջել, ցուցանմուշներին ծանոթանալ անգամ մեկնաբանություններ թողնել: կայքի այցելուների թիվն այս շրջանում մոտ 20 անգամ ավելացել է:

Օրինակ Ալեքսանդր Սպենդիարյանի տոն-թանգարանը առցանց կինոդիտումներ է կազմակերպում:

Առավել մանրամասներ՝ տեսանյութում