Աստղագետներն ուսումնասիրում են գալակտիկաների կուտակման մեջ մութ նյութի բաշխումը, գրում է V-kosmose-ը:

Նյութերի մոտ 85%-ը Տիեզերքում գտնվում է մութ նյութի տեսքով, որի բնությունը հանելուկ է, իսկ մյուս մասը՝ ատոմների տեսքով: Մութ նյութն ունի ձգողականություն, սակայն չի գործակցում նորմալ նյութի հետ եւ լույս չի ճառագայթում:

Աստղագետները պարզել են, որ մութ նյութն այնուամենայնիվ գերիշխում է Տիեզերքի խոշորամասշտաբ կառույցների ձեւավորման նկատմամբ:

Աստղագետներն ուսումնասիրել են մոտ 3200 գալակտիկաներ, որոնց աստղային զանգվածն ավելի մեծ է, քան Ծիր Կաթինի մոտ (մոտավորապես 400 մլրդ արեգակնային զանգված): Արդյունքները ուսումնասիրության նոր ազդակ են հաղորդել, եւ կուսումնասիրվի այն, թե ինչպես են ձեւավորվում զանգվածային գալակտիկաներն ու էվոլյուցիայի ենթարկվում տիեզերական ժամանակում: