Չինական BAIC ավտոարտադրողը ստեղծել է կոմպակտ քաղաքային էլեկտրաքար, որը նույնությամբ կրկնում է էլեկտրական Smart-ի դիզայնը։ Ընդ որում, ընկերությունը ավտոմեքենայի բնօրինակը թողարկող Daimler AG-ի գործընկերն է, գրում է Motor-ը։

Սակայն եթե արտաքինից կլոնը չի տարբերվում եվրոպական Smart Forfour բնօրինակից, ապա տեխնիկական մասով տարբերությունն էական է։ BAIC-ի տարբերակը չափերով զիջում է գերմանական ավտոմեքենային՝ նրա երկարությունը 3239 մմ է (Smart-ինը՝ 3495 մմ), լայնությունը՝ 1585 մմ (1640 մմ), բարձրությունը 1541 մմ (1550 մմ)։ Անվային բազան եւս փոքրացվել է եւ կազմում է 2240 մմ՝ բնօրինակի 2490 մմ-ի դիմաց։