Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ։ Կողմերը քննարկել են կորանվիրուսի համավարակի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ վարակի տարածմանը դիմակայելու միջոցառումները, հայտնում է ՄԿ-ն։

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, խոսակցությունը ռուսական կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել։ Զրույցի ընթացքում Պուտինը հաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարում Հռոմին օպերատիվ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իտալիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան ելքերով նոր ռեկորդ է տեղի ունեցել։ Զոհերի թիվն ավելացել է 793-ով։ Ռեկորդային կերպով՝ 4800-ով աճել է նաեւ հիվանդացածների թիվը։