Nissan Motor ճապոնական ավտոարտադրող կոնցեռնը դադարեցրել է արտադրությունը Բարսելոնայի իր գործարանում եւ կասեցրել շփումը 3 հազար աշխատակիցների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ միջոցառումները կապված են Իսպանիայում կորոնավիրուսի տարածման, մարդկանց տեղաշարժման սահմանափակումների, ինչպես նաեւ ավտոմասերի մատակարարման խոչընդոտների հետ:

Ընկերության աշխատանքը վերսկսելու հնարավոր ժամկետները դեռեւս հայտնի չեն: Nissan ընկերությունը նախատեսված է տարեկան 200 հազար ավտոմեքենա արտադրելու համար, սակայն անցած տարվա տվյալներով՝ այն արտադրել է շուրջ 65 հազար մեքենա՝ ներառյալ թեթեւ բեռնատարներն ու կոմերցոն տրանսպորտը:

Այժմ Իսպանիայում կա շուրջ 25 հազար վարակված, ավելի քան 1.3 հազարը մահացել է: Մարտի 14-ին թագավորության Նախարարների խորհուրդը հաստատել է բարձր պատրաստվածության ռեժիմ սահմանելու մասին որոշումը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով: Դա ենթադրում է ամբողջ երկրում բնակիչների տեղաշարժի սահմանափակում, բացի խիստ անհրաժեշտություն ունեցող դեպքերի: