Ford ընկերությունը պատենտավորել է Wolftrak առեւտրային ապրանքանիշը, որը կարող է կիրառվել ինչպեն նոր մոդելի անվանման, այնպես էլ արդեն գոյություն ունեցող ամենագնացներից մեկի հատուկ մոդիֆիկացիայի համար, գրում է Մոտոր-ը:

Եվրամիության մտավոր սեփականության հարցով վարչությունը (EUIPO) մի քանի շաբաթ առաջ գրանցել է Ford ընկերության պատենտային հայտադիմումը Wolftrak ապրանքանիշի համար: Դիմումի մեջ նշված է, որ այդ բառը կարող է կիրառվել որպես ամենագնացի, քրոսովերի, պիկապների եւ անգամ էլեկտրամոբիլների անվանում: Ընդ որում՝ Վարչության՝ ԱՄՆ պատենենտրի եւ առեւտրային նշանների տվյալների բազայում (USPTO) Wolftrak-ը չի հիշատակվում. հնարավոր է, որ այդ անվանումը Ford-ը պատրաստվում է կիրառել միայն եվրոպական շուկայում: Ընդ որում՝ կոնցեռնն արդեն ունի համանման բառ՝ Wildtrak, որը կիրառվում է Ranger պիկապի հատուկ տարբերակների դեպքում:

Հազիվ թե ընկերությունը ստեղծեր Ranger-ի համար եւս մեկ մոդիֆիկացում նմանատիպ անունով, այնպես որ, ըստ ամենայնի, Ford-ը պատենտավորել է նոր անվանում ամենագնացի համար: Քանի որ նոր սերնդի Bronco-ի դեբյուտն արդեն գրեթե կայացել է, կարելի է ենթադրել, որ Wolftrak -ը պատրաստվել է հենց դրա համար: Ամենագնացի հատուկ տարբերակը կներկայացվի արդեն 2021 թվականին, սակայն կա նաեւ հավանականություն, որ նոր առեւտրային նշանը կկիրառվի Ford F-150 պիկապի համար: