Facebook եւ Instagram սոցիալական ցանցերը կիջեցնեն տեսանյութերի որակը Եվրոպայում` նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով կարանտինի ընթացքում ընթացքում համակարգչային ցանցերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար, հայտնում է En gadget պորտալը` վկայակոչելով Facebook-ի ներկայացուցչին:

«Համացանցի պոտենցիալ գերծանրաբեռնվածության հավանականությունը կրճատելու համար մենք ժամանակավորապես կնվազեցնենք Եվրոպայում Facebook-ում եւ Instagram-ում տեսանյութերի փոխանցման արագությունը: Մենք հակված ենք համագործակցել մեր գործընկերների հետ` բարձր պահանջարկի այս ժամանակահատվածում թողունակության ցանկացած սահմանափակման կարգավորման համար»,- ասել է ընկերության ներկայացուցիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Facebook-ն ու Instagram-ն առաջինը չեն, որ դիմում են նման սահմանափակումների: Ավելի վաղ նման միջոցառումներ էին ձեռնարկվել նաեւ Disney-ի, Netflix-ի, YouTube-ի եւ Amazon-ի կողմից:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումը համավարակ էր ճանաչել: Աշխարհում վարակված է արդեն ավելի քան 292 հազար մարդ, 12,7 հազարից ավելին մահացել է: