Հայաստանում մարտի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 4 դեպք է գրանցվել:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ նույն ժամին հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 190 դեպք, ինչից հետո դեպքերի թիվն աճել էր 4-ով:

Ընդհանուր առմամբ՝ մարտի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 194 դեպք:

Ապաքինվել է 2 անձ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշել էր, որ վարևկվածների թիվը ավելացել է 4-ով՝ հասնելով 194-ի: Փաստորեն այսօր առավոտյան այդ թիվը մնացել է անփոփոխ:

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 194 դեպք. Նիկոլ Փաշինյան