Հոգեբանները պետք է զորամասերում աշխատեն զինվորների հետ, նրանք զինակից ընկերներ են կորցնում, որը սթրես է իրենց համար: Այս մասին այսօր` մարտի 23-ին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Ենթադրենք գնացել մի ամիս ծառայում ա ու կողքի ընկերը մի քանի ամիս հետո խփվում ա դա սթրես չի՞ այդ երեխայի համար: Լինում են, որ շատ նրբազգաց են: Զինվորը պետք է այդ ամենի հաղթահարողը լինի: Ուրիշ բան է, որ ադ հոգեբանները լինեն նաև զորամասերում: Հոգեբանը պետք է աշխատի նրանց հետ, որպեսզի այդ սթրեսից հանի: Մեռանք բանակում շերտավորումներ դնելով»,- ասաց Միքայելյանը: