Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում մարտի 24-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին ժամը 07.00-19:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք,Լճափ, Չկալովկա, Նորաշեն եւ Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: