ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը մեղավոր է 5 երկրներում կորոնավիրուսի հայտնվելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ պակաս, քան 5 երկրներում COVID-19-ի առաջին դեպքերը իրանական ռեժմի կողմից մարդկամց առողջությունն անտեսելու ուղղակի հետեւանքն էին»,- իր Twitter-յան էջում նշել է Պոմպեոն:

Նրա խոսքով՝ փետրվարին իրանական Mahan Air ավիաընկերությունը Իրանի եւ Չինաստանի միջեւ իրականացրել է 55 չվերթից ոչ պակաս՝ տարածելով «ուհանյան վիրուսը»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումը համավարակ էր ճանաչել: ԱՀԿ վերջին տեղեկություններով՝ աշխարհում վարակված է արդեն 282 հազար մարդուց ավելի, 12,7 հազարից ավելին մահացել է: