Geely ընկերությունը չինական շուկա է դուրս բերում HaoYue մոդելը: Ավելի քան 4,8 մետր երկարությամբ ամենագնացը կհայտնվի ինչպես 5, այնպես էլ 7-տեղանի կատարմամբ՝ երկրորդ շարքում 3 առանձին նստատեղերով: Մեքենայի հիմնական մրցակիցներն են լինելու Chery Tiggo 8-ը եւ GAC GS8-ը, փոխանցում է «Մոտորը»:

Ամենագնացի երկարությունը, լայնությունը եւ բարձրությունը կազմում են համապատասխանաբար՝ 4835, 1900 եւ 1780 միլիմետր, անվային բազան հավասար է 2815 միլիմետրի, իսկ ճանապարհային լուսանցքը՝ 190 միլիմետրի:

Համեմատության համար՝ մինչ այս մոդելը ապրանքանիշի մոդելային հավաքածուի մեջ էին մտնում միայն մինչեւ 4,6 մետր երկարությամբ քրոսովերները, այնպես որ՝ նորույթը 31 սմ-ով երկար է Atlas-ից: Չինական շուկայի համար HaoYue-ն կունենա 1,8-լիտրանոց տուրբոշարժիչ՝ 184 ձ.ու. հզորությամբ կամ «տուրբոեռյակ»՝ 1,5 լ ծավալով եւ 177 ձ.ու. հզորությամբ: