ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել:

«Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել:

 Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից»:

Նշենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 194 դեպք:  Ապաքինվել է 2 պացիենտ:

Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: