Այսօր կորոնավիրուսով վարակվածության 41 նոր հաստտաված դեպք ունենք: Այս մասին  ֆեյսբուքյան լայվով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կորոնավիրուսով վարակված 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ:Նրանց վիճակը վերահսկելի է, կարող ենք արձանագրել, որ նրանց մեծ մասը, ինչպես եւ նախկինում, ջերմություն չունի: 37-38 աստիճան ջերմություն ունեն 34 հոգի, 38-39 աստիճան՝ 6 հոգի, 39-ից բարձր ջերմություն այս պահի դրությամբ ունի 1 հոգի»,- ասաց նա:.

Ն․Փաշինյանը նշեց, որ վաղը նաեւ լավ լուրերի են սպասում, պետք է ստուգեն մեկուսացած 70-ից ավելի քաղաքացիներին, որոնց 14 օրը լրացել է եւ նախադրյալներ կան, որ նրանց մեծ մասը բացասական կթեստավորվի եւ տուն կվերադառնա:

Նշենք, որ նա հանդես է գալիս հայտարարությամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացման մասին։

Նշենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք:  Ապաքինվել է 2 պացիենտ:

Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: