Մեր ունեցած տեղեկություններով գիշերվա կեսին Նիկոլ Փաշինյանի անակնկալ լայվը «շատ կարեւոր հայտարարություն» անելու վերաբերյալ ուներ իր պատճառները։

Պարզվում է, դրանից մի քանի ժամ առաջ Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը կառավարությանն է ներկայացրել մի ծավալուն գաղտնի ծրագիր արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա գործողությունների վերաբերյալ։

Եվ Նիկոլ Փաշինյանն այդ կերպ փորձում էր «խստացումների» մասին լայվով մեկ քայլ առաջ ընկնել։

Վաղը կփորձենք ՀՅԴ-ից պարզել, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը եւ ի՞նչ առաջարկություններ են ներկայացվել կառավարությանը: