Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 23-ին, ժամը 15:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թոթովենցի նրբանցքի թիվ 3-րդ շենքի բնակարաններից մեկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը թափվում են ճանապարհի երթեւեկելի հատված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները կախված կառուցատարրերը հեռացրել են պատշգամբից եւ սահմանազատել տարածքը: