Առավոտվանից չեն աշխատելու Վանաձորի թեթև արդյունաբերության և տեքստիլ արդյունաբերության հիմնարկները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես, «Գլորիա» ֆաբրիկան և կարի արտադրության այլ հիմնարկներ, փակ կլինեն ռեստորաններն ու սրճարանները։

Խնդրում և հորդորում ենք մինիմումի հասցնել ձեր տեղաշարժը, տնից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ Այս միջոցառումներն ուղղված են վարակի կանխարգելմանը և երբեք ոչ խուճապ տարածելուն։ Խնդրում ենք պահպանել զգոնություն, հետևել անձնական հիգիենայի կանոններին, ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն»: