Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 23-ին, ժամը 17:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայի թիվ 14 շենքի մոտակայքում այրվում է չշահագործվող ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել` 17:28-ին: Այրվել է չշահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենայի բենզաբաքը: