Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Մալաթիայի և Արթիկի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 23-ին, ժամը 18.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցից բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Ժորա Ա.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 4-ից Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով:

Խափանման միջոցը՝ կալանք: