Նախ ձեր առաջարկի համաձայն, ձեր խմբակցությունը պետք է դեմ քվեարկեր. չեմ ուզում վիրավորել, բայց ոնց որ պոպուլիզմ լինի: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ նիստում օրակարգը հաստատելու քվեարկությունից հետո հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով առաջարկել էր քվորում չապահովել եւ նիստեր չանցկացնել, սակայն ամբողջ խմբակցությունը կողմ քվեարկեց օրակարգի հաստատմանը:

Ինչ վերաբերում է Մարուքյանի հայտարարությանը, թե աշխարհի երկրներից մեկում 31-րդ վարակակիրը վարակել է երկրի բնակչության 60 տոկոսին, Սասուն Միքայելյանն ասաց. «Երկրորդն էլ, Իտալիայում առաջին հիվանդը առողջացել է, որ լրիվ իտալացիքին վարակել է: Այնպես որ ամեն ինչ հարաբերական է»: