«Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը մարտի 23-ին ՀՀ կառավարությանն է ներկայացրել  արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ:

Դրանք վերաբերում են արտակարգ դրության՝ իրավիճակի գնահատումից բխող կառավարմանը և այլ ոլորտային  հարցերի:

Ներկայացված փաստաթղթի վերաբերյալ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հանդես կգա պարզաբանումներով և բացատրություններով»։

Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ նախօրեին գիշերվա կեսին Նիկոլ Փաշինյանի անակնկալ լայվը «շատ կարեւոր հայտարարություն» անելու վերաբերյալ ուներ իր պատճառները։

Պարզվում է, դրանից մի քանի ժամ առաջ Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը կառավարությանն է ներկայացրել մի ծավալուն գաղտնի ծրագիր արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա գործողությունների վերաբերյալ։

Եվ Նիկոլ Փաշինյանն այդ կերպ փորձում էր «խստացումների» մասին լայվով մեկ քայլ առաջ ընկնել։

ՀՅԴ-ն գաղտնի ծրագի՞ր է փոխանցել Փաշինյանին