Գործատուն օրենքով կարող է ազատել աշխատակցին երկարատեւ հիվանդության պատճառով, այդ թվում՝ կորոնավիրուսով վարակման, եթե նա 140 օրվա ընթացքում աշխատանքի չի եկել: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Նա պարզաբանեց, որ դա գործատուի վրա դրված պարտավորություն չէ, այլ` միայն իրավունք, որից նա կարող է օգտվել: «Իսկ մինչ այդ, եթե աշխատողը տեղեկանք է ներկայացնում ժամանակավոր անաշխատունակության մասին, ապա գործատուն չի կարող սեփական նախաձեռնությամբ դադարեցնել պայմանագիրը»,- նշեց Սարգսյանը: